Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արշավիր Ղարամյան. Կապիտուլացիայի մեղավորները հայտնի են՝ ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը

Արշավիր Ղարամյան. Կապիտուլացիայի մեղավորները հայտնի են՝ ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը
16.11.2020 | 22:46

Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք և մի փնտրեք, նրանք վաղուց հայտնի են՝ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: «Խոստովանեք և հեռացեք։ Մնացածը հետո...», - նշել է նա:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ